Սպորտ

Ըմբիշ Արսեն Հարությունյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Արսեն Հարությունյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարի 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց Ուկրաինայից Անդրեյ Յատսենկոյի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 10:0հաշվով, դուրս եկավ եզրափակիչ և նվաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Այս մրցաշարուն օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ հասած մարզիկները:

Մինչ այս ըմբշամարտում Հայաստանն ուներ երկու ուղեգիր` Տոկիոյի Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեն ՕԽ չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

2020 թվականիմարտի24-ին հայտնի դարձավ,որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են:Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը`Տոկիո-2020:Դրանք կմեկնարկեն2021թվականի հուլիսի23-ին և կեզրափակվեն օգոստոսի8-ին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում