Քաղաքականություն

«Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին

1 րոպեի ընթերցում

«Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալյանս» կուսակցությունը մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին կուսակցության վարչությունից։

««Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առանց որևէ դաշինքի սեփական ցուցակով, վարչապետի սեփական թեկնածուով և կառավարության կազմի այլընտրանքային սեփական թեկնածուներով»,- ասված է կուսակցության վարչության հայտարարության մեջ։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտնեց հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Այս հայտարարությունից առաջ վարչապետը հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, իսկ ավելի վաղ՝ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում