ՀՀ-ում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող ավելի քան 600 բազմաբնակարան շենք 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, արդյունքում կհստակեցվեն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման հարցում պետական քաղաքականության հիմնական մոտեցումները, որոնց կիրառման արդյունքում կբարձրանան խնդրի կանոնակարգման հասցեականությունը, առաջնահերթությունները և այլն:

Ըստ նախագծի հիմնավորման, փաստաթղթով նախանշվել են խնդրի կանոնակարգման նպատակները և խնդիրները, որոնց համար առաջարկվող լուծումներն իրենց տեղը պետք է գտնեն հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրում ընդգրկված թվով 7 հիմնական միջոցառման մեջ: Ըստ հիմնավորման՝ միայն սեփականատերերի կամ միայն պետական միջոցներով այս խնդիրները հնարավոր չէ լուծել, և խնդիրն իրավական կանոնակարգման կարիք ունի՝ այդ թվում, գոյություն ունեցող իրավական ակտերի վերանայման միջոցով: Հիմնախնդրի մասով որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ են ակտուալ տվյալներ՝ բնակֆոնդի և դրա վիճակի վերաբերյալ: Կարգավորման կարիք ունեն նաև այն դեպքերը, երբ քաղաքացիները բնակարան են ձեռք բերում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդում և ընտանիքների հնարավոր լայն կազմով հաշվառվում այդ հասցեում՝ նպատակ ունենալով որևէ ձևով օգտվել աջակցության ծրագրերից: Նախորդ տարիներին ընդունվել և գործում են մի շարք իրավական ակտեր, որոնցում ընդհանուր առմամբ ամրագրվել են հիմնախնդրի շուրջ պետության կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունները: Սակայն, այդ ուղղությունները հստակեցման և վերանայման կարիք ունեն:

ՀՀ մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքված տվյալների համաձայն՝ հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) ավելի քան 600 բազմաբնակարան շենք: Այսինքն՝ անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19 000 բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսը: Հանրապետության բնակավայրերում առկա է նաև քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1 200 անհատական բնակելի տուն (որոնցից մոտ 1 000-ը՝ բնական աղետների հետևանքով):

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը