Գիտությունների ակադեմիայում անցկացվեց Մոսկվայի պայմանագրի կնքման 100-ամյակին նվիրված կլոր սեղան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մարտի 18-ին անկացվեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հայաստանը 1920-1991 թվականներ» գիտական լաբորատորիայի կազմակերպած կլոր սեղանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կլոր սեղանը նվիրված է 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի Սոցիալասիտական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներկայացուցիչների միջև ստորագրված պայմանագրի 100-ամյակին:

Կլոր սեղանի վարող ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը հույս հայտնեց, որ կլոր սեղանի ընթացքում կհաջողվի պատասխանել հետևյալ հարցերին, թե արդյոք պատմական զուգահեռներ կա՞ն 1920 և 2020 թվականների միջև, ինչպես նաև խորհրդա-թուրքական պայմանագրի կնքումը արդյոք ունի ընդհանրություններ 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության հետ:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամական հարաբերություններ հաստատվել են հենց 1921 թվականի մարտի 16-ին: Ակնկալում ենք մեր գործնըկերների մոտեցումները այդ հարցերի շուրջ»,- ասաց Մելքոնյանը:

Կլոր սեղանին մասնակցեցին ինչպես հայ անվանի գիտնականներ, ակադեմիկոսներ, դոկտոր-պրոֆեսորներ, այնպես էլ ՌԴ-ից հրավիրված բանախոսներ` «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կրիլովը, հետխորհրդային հետազոտությունների փորձագետ Վադիմ Մուխանովը և այլք:

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս