Ֆրանսիայում կորոնավիրուսով պայմանավորված կխստացվեն սահմանափակումները
1 րոպեի ընթերցում
![Ֆրանսիայում կորոնավիրուսով պայմանավորված կխստացվեն սահմանափակումները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1046356.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կառավարությունը կխստացնի սահմանափակումները մի շարք շրջաններում, այդ թվում և Փարիզում՝ պայքարելու կորոնավիրուսի արագ տարածման տեմպերի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարել է կառավարության խոսնակ Գաբրիել Ատալը:
Նա տեղեկացրել է, որ նոր սահմանափակումների մասին մարտի 18-ին կհայտարարի վարչապետը:
Ատալը հավելել է, որ չի սահմանափակվելու դպրոցների հաճախելիությունը: