90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուները կենսաթոշակի հետ կստանան հավելում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին նախագիծը, որով բարեփոխումներ են առաջարկվում մի շարք ուղղություններով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ նախագծով առաջարկությունները վերաբերում են ազգաբնակչության առավել խոցելի խմբերին: Մասնավորապես, նոր փոփոխություններով առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և 90-ից բարձր կենսթաշակառուները ստիպված չեն լինելու ամեն տարի գնալ բանկ:

«Գիտենք, որ 12 ամիսը մեկ անհրաժեշտություն կա, որ կենսաթոշակառուն ներկայանա բանկ նույնականացման գործընթացի համար: Մեր բարեփոխումը վերաբերում է նրան, որ 12 ամիսը մեկ բանկ գնալու դրույթը դուրս գա առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև 90-ից ավելի տարիք ունեցող անձանց համար»,- ասաց Դավիթ Խաչատրյանը: Նույնականացումը կկատարվի սոցիալական աշխատողների կողմից տնայցերի միոջոցով:

Դրանից բացի, նախագծով առաջարկվող փոփոխություններով 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ կտրամադրվի հավելում: Թե դա որքան կլինի, Դավիթ Խաչատրյանը դեռ չի հստակեցնում, միայն նշեց, որ հավելումների հաշվարկման մեդթոդաբանությունը կընդունի կառավարությունն առանձին որոշումով:

«Ամեն դեպքում հաշվարկման մեջ փորձում ենք դնել պրոգրեսիվ աճի տրամաբանությունը: Հիմա չեմ կարող կոնկրետ թիվ հնչեցնել, կարող եմ ասել, որ տոկոսային հավելում է լինելու»,-ասաց նախարարի տեղակալը:

Հարցին, թե ինչու 90 և բարձր տարիքի շրջանակն է ընտրվել, այլ ոչ, ասենք, 80 և բարձր, Դավիթ Խաչատրյանը նշեց, որ իհարկե, նախընտրելի է ավելի մեծ խումբ ներառել, սակայն գնում են փուլային ճանապարհով՝ ներառելով առավել խոցելի խմբի քաղաքացիներին:

«Պարզ է, որ 90-ից բարձր տարիքի անձանց մոտ խնդիրները շատ են՝ կապված դեղորայքի, տեղաշարժի հետ և այլն: Մոտ 11 հազար կենսաթշակառու ունենք, որոնց վերաբերելու է այս փոփոխությունը: 80-ից բարձրին, իհարկե, կանդրադառնանք, սակայն ինչպես նշեցի, գնում ենք փուլային տարբերակով: Ասեմ, որ նման հավելում տրամադրելու դրույթ դեռ չի եղել: Սա պիլոտային կարելի է անվանել»,- ավելացրեց նախարարի տեղակալը:

Նախագիծը ներկայում դրված է հանրային քննարկման, արդյունքները ամփոփվելուց հետո կներկայացվի կառավարությանը, որից հետո այն կմտնի Ազգային ժողով: Դավիթ Խաչատրյանը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են երկրորդ կիսամյակում այս կարգավորումներն ուժի մեջ մտցնելու համար:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը