Արցախ

Արցախցի աշակերտներր Երևանում մասնակցել են առարկայական օլիմպիադային` արժանանալով դիպլոմների

2 րոպեի ընթերցում

Արցախցի աշակերտներր Երևանում մասնակցել են առարկայական օլիմպիադային` արժանանալով դիպլոմների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցական առարկայական օլիմպիադայի 2020-2021 ուստարվա եզրափակիչ՝ hանրապետական փուլին, որը կայացել է Երևանում, մասնակցել են նաև արցախցի աշակերտներ, որոնք առաջին, երկրորդ կարգի դպլոմներով ու գովասանագրերով են վերադարձել Արցախ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի կրթության,գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

«Արցախցի աշակերտները առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին Երևանում մասնակցել են 6 առարկաներից՝ «Մաթեմատիկայից», «Ֆիզիկայից», «Կենսաբանությունից», «Աշխարհագրությունից», «Քիմիայից» և «Ինֆորմատիկայից: Դպրոցական առարկայական օլիմպիադայի Հանրապետական փուլի արդյունքներով, «Կենսաբանություն» առարկայից առաջին կարգի դիպլոմի է արժանացել Մարտունի քաղաքի թիվ 1 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գևորգ Ավանեսյանը, իսկ Մարտակերտի Վաղուհաս գյուղի միջակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհին «Աշխարհագրությունից» արժանացել է երկրորդ կարգի դիպլոմի: Այդ առարկայից գովասանագրերի են արժանացել արցախցի երկու մասնակիցներ՝ Բադարա և Վանք գյուղերի դպրոցներից»,- մանրամասնեց Արցախի ԿԳՄՍ փոխնախարարը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ նախարարի հրամանով հաստատվել է օլիմպիադայի եզրափակիչ փուլերի հաղթողներիանվանական կրթաթոշակ ստացողների ցանկը:

Ըստ այդմ՝ անվանական կրթթաթոշակ է նախատեսվում դպրոցական առարկայական օլիմպիադայի եզրափակիչ՝ Հանրապետական փուլի արդյունքում՝ առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմակիրներին: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թվականի հունվարի 1-ից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում