Վրաստանի նախագահը կպատվաստվի Astrazeneca պատվաստանյութով
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի նախագահը կպատվաստվի Astrazeneca պատվաստանյութով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1046243.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 18-ին կպատվաստվի կորոնավիրուսի դեմ՝ Astrazeneca տեսակի պատվաստանյութով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշված է Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ: «Նախագահը կոչ է անում պատասխանատու աշխատանք ունեցող բոլոր անձանց պատվաստվել»,- ասված է գրառման մեջ:
Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացը մեկնարկել է: Մարտի 15-ի դրությամբ երկրում պատվաստվել է668 բուժաշխատող:Մարտի15-ի ժամը20:00-ի դրությամբbooking.moh.gov.ge կայքում գրանցվել է4202 բուժաշխատող։
Վրաստանը մարտի 13-ին ստացել է ավելի քան 42 հազար չափաբաժինAstrazeneca տեսակի պատվաստանյութ, մարտի վերջին երկիրը կստանա շուրջ 30 հազար չափաբաժին «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութից: