Սպորտ

ՀՖՖ-ն պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից» Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՀՖՖ-ն պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից» Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի միանա հավաքականին առաջիկա խաղերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական«Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա: Այսպիսով, Մխիթարյանը նախնական տվյալներով բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումերի ընթացքում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում