Մերձավոր Արևելք

Մոսկվան ակտիվանում է Լիբանանում. Շահան Գանտահարյան

2 րոպեի ընթերցում

Մոսկվան ակտիվանում է Լիբանանում. Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները թե՛ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի, թե՛ Հեզբոլլահի պատասխանատուների հետ վկայում է այն մասին, որ Մոսկվան նոր դեր է ստանձնել Լիբանանյան թղթածրարի հանգուցալուծման գործընթացում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նման կարծիք հայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Լավրովի հանդիպումները ուշագրավ են, նկատի ունենալով լիբանանյան քաղաքական դաշտի գլխավոր երկու ուղղությունները։ Սաադ Հարիրին իսլամական սուննի համայնքի ամենատիրական դեմքն է, մինչ Հեզբոլլահը ներկայնցում է շիա համայնքի գլխավոր ուժը։ Պարզ է, որ յուրաքանչյուրը հովանավորվում է Սաուդյան Արաբիայի եւ Իրանի կողմից։Այս երկու հակոտնյա դիրքերի արանքում Մոսկվան անուղղակի միջնորդություն է իրականացնում։ Կանխահաս է ասելը, որ դա կարդյունավորվի, այդուհանդերձ, Հեզբոլլահի ներկայացուցչիների Մոսկվա այցը չէր կարող իրականանալ առանց Թեհրանի համաձայնության»,- ասաց նա։

Գանտահարյանի գնահատմամբ՝ այս ամենն առնչվում են նաեւ Սիրիայի իրավիճակի հետ․ «Մոսկվան աշխուժորեն հետապնդում է Լիբանանում ապաստանած սիրիացի փախստականների տունդարձի աշխատանքները։ Լավրովը դա պայմանավորել էր տարածաշրջանային կայունության ամրապնդման հետ։Ռուսատանի այս դեմարշը մտածել է տալիս, որ Մոսկվան կնախաձեռնի հանդիպումներ լիբանանյալ այլ կողմերի հետ եւս»,- ասաց Շահան Գանտահարյանը։

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Մերձավոր Արևելք

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Մերձավոր Արևելք

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Մերձավոր Արևելք

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարը

Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարը

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով

Քաղաքականություն

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում