Քաղաքականություն

Լիազորությունները վաղաժամ դադարեցրած Արփենիկ Մարությանի ավագանու անդամի մանդատը տրվել է Արման Բաբաջանյանին

1 րոպեի ընթերցում

Լիազորությունները վաղաժամ դադարեցրած Արփենիկ Մարությանի ավագանու անդամի մանդատը տրվել է Արման Բաբաջանյանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Արփենիկ Մարությանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արման Բաբաջանյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ավագանու հերթական նիստին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Տեղեկացնում եմ, որ «Իմ քայլը» կոսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևանի ավագանու անդամ Արփենիկ Մարությանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին»,- նշեց Մարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում