Արարատյան դաշտում մարտի 21-25-ին կանխատեսվում է ծիրանենու համատարած ծաղկում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակել է գտնվել ձմեռային հանգստի շրջանում և աշնանացանի համար վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի սկզբին հովտային շրջաններում եղանակային պայմանները նպաստավոր են եղել դաշտային աշխատանքներ իրականացնելու համար։ Խաղողի դաշտերում կատարվել է այգեբաց և էտ։

«Հովտային շրջաններում գրանցված բարձր ջերմաստիճանների հետևանքով, բազմամյա միջին արժեքներից 30 օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվեց, ծիրանենու բողբոջները ուռչեցին, սակայն մարտի երկրորդ կեսին ջերմաստիճանների նվազման արդյունքում բողբոջների աճը դանդաղեց: Մերձավանում այն գտնվում է ուռչած, իսկ Արարատում, Արտաշատում՝ փոքր-ինչ բացված վիճակում։ Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու համատաած ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 21-25-ն ընկած ժամանակահատվածում, որը բազմամյա միջին ժամկետին մոտ է»,-ասված է կենտրոնի հաղորդագրությունում:

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի