Վրաստան է ներմուծվել կորոնավիրուսի «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը
1 րոպեի ընթերցում
![Վրաստան է ներմուծվել կորոնավիրուսի «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1045994.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստան է ներմուծվել կորոնավիրուսի դեմ «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Aliq.ge լրատվամիջոցը:
Առաջին փուլում երկիրը ստացել է 43 200 չափաբաժին պատվաստանյութ:
Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ երկիրը պատվաստանյութ կստանա փուլ առ փուլ: Ըստ Վրաստանի պատվաստման ծրագրի` առաջին փուլում երկրում կպատվաստվեն բուժաշխատողները: