Արցախ

Արցախի նախագահը հանդիպել է Շուշի քաղաքի մի խումբ տնտեսվարողների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 13-ին հանդիպել է մի խումբ շուշեցիների հետ, ովքեր մինչ 2020 թվականի ռազմական գործողությունները տնտեսական գործունեություն են ծավալել Շուշիում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ պետությունը պատրաստակամ է աջակցել տեղահանված տնտեսվարողներին նոր վայրում իրենց գործունեությունը վեսկսելու հարցում: Նախագահի հանձնարարությամբ՝ պետական լիազոր մարմինները կուսումնասիրեն տեղահանված ձեռնարկատերերի առաջարկները և առկա հնարավորությունները՝ աջակցող նախագծեր կյանքի կոչելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը:

Հայերեն

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածը

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

Հնդկաստանում պայթյուններ են որոտացել ԱԹՍ–ի ենթադրյալ հարձակումների հետևանքով

ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

Աստղաձորում հիմնանորոգվում է 2 փողոց

Մեքսիկայի նախագահը հայտարարել է՝ ԱՄՆ-ից մեքսիկացիների հայրենադարձությունը վերջին շաբաթներին աճել է

Երևանում կայացավ կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Նախարարն ու Արարատի մարզի պաշտոնյաները կհանդիպեն անձրևի և կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ