Ստեփանակերտի երկու փողոցների բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտ քաղաքի Վ. Մամիկոնյան և Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը քաղաքացիներին հորդորում է անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, առավել ևս չփորձել դրանք տեղափոխել այլ վայր, և անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարներին՝ 911, 101, 112: