Եվրամիության ղեկավարի ներկայացուցիչը հայտարարել Է, որ Վրաստանի իրադրությունը հարուցում Է ԵՄ-ի մտահոգությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը գտնվում Է քաղաքական փակուղում, ինչը հարուցում Է Եվրամիության մտահոգությունը: Մարտի 12-ին այդ մասին հայտարարել Է Վրաստանի հարցերով Եվրամիության ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը «Վրաստանը շատ կարեւոր Է Եվրամիության համար: Եվրամիությունը մեծ ուշադրություն Է նվիրում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Այն, ինչ այստեղ տեղի Է ունենում, կարեւոր Է ԵՄ-ի համար: Մեր մտահոգությունն Է հարուցում այն հանգամանքը, որ երկիրը գտնվում Է փակուղում»,- ասել Է Դանիելսոնը: Դիվանագետը նաեւ հույս Է հայտնել, որ քաղաքական կուսակցություններն իրենց մեջ ուժ կգտնեն ճգնաժամի հաղթահարման համար ի բարօրություն երկրի, եւ պատրաստակամություն Է հայտնել օգնելու նրանց փոխզիջումային որոշման հասնելու գործում: Դանիելսոնը Միշելի հանձնարարությամբ Թբիլիսի Է ժամանել մարտի 11-ի առավոտյան: Նա արդեն բանակցություններ Է վարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Պլանավորված Է դիվանագետի հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչից հետո նա առանձին-առանձին բանակցություններ կվարի քաղաքական ուժերի հետ, իսկ այնուհետեւ կկազմակերպի քննարկում բոլոր կուսակցությունների մասնակցությամբ: Դանիելսոնը Թբիլիսիում կմնա մինչեւ մարտի 14-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԿԳՄՍՆ–ն պարզաբանում է տարածել Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալ

Կրեմլից հայտնել են, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կբարդացնեն Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու ջանքերը

ԿԸՀ համակարգը ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում գտնվել է կիբեռգրոհի ներքո․ Հովակիմյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. նախաքննությունն ավարտվել է

Մեծ Բրիտանիայի դեսպանը կարծում է, որ ՀՀ-ն գտնվում է արագ զարգացող քաղաքական և անվտանգային միջավայրում

Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից

Ֆինլանդիայի դեսպանը հավատում է, որ ՀՀ-ն ունակ է անվտանգության ոլորտի բարեփոխումների գործում կատարել էական փոփոխություններ