Հասարակական

Արման Խոջոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գործարար շրջանակների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ գործարար կապերն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակումհանդիպել էհայ և ռուս գործարար շրջանակների, այդ թվում՝ Ռուսաստանի արտահանման կենտրոնի (РЭЦ) և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ընկերության ներկայացուցիչների հետ՝ գործադիր տնօրենի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Առևտրային երեք խոշոր ցանցեր ընդգրկող X5 Retail Group ընկերության հետ, մասնավորապես, քննարկվել են դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման և այդ ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունները։

X5 Retail Group ընկերության գործընկերներին համառոտ ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի առաջնահերթություններն ու հիմնական նպատակները, Հայաստանում տնտեսվարողներին տրամադրվող օժանդակության գործիքներն ու ՀՀ պետական աջակցության ծրագրերը։

Հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը կարևորել է նաև լոգիստիկ ծառայությունների բարձր մակարդակի ապահովումը Հայաստանում և ընդգծել, որ լոգիստիկ կենտրոնների զարգացումը Հայաստանում կայուն և կանխատեսելի մատակարարման գրավականն է:

Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցիչների հետ Արման Խոջոյանը քննարկել է փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև արտահանումների արդյունավետ կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին Enterprise Armenia հիմնադրամը և Ռուսաստանի արտահանման կենտրոնը՝ կարևորելով երկու կառույցների միջև գործարար կապերի ամրապնդումը և համագործակցության զարգացումը, կնքել են փոխըմբռման հուշագիր։

Այցի շրջանակում փոխնախարար Արման Խոջոյանն ու Enterprise Armenia հիմնադրամի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ, այցելել են նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն, որտեղ գործարար շրջանակների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների հետ քննարկել են հայ-ռուսական գործարար հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերին։

Նշված հանդիպումները Հայաստանում նախաձեռնված համատեղ աշխատանքների և ձեռքբերված պայմանավորվածությունների շարունակությունն են։

Հայերեն Русский

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր