«Երևանյան բեսթսելեր». «Կախվածությունը»՝ կրկին առաջատար. հայ գրականություն. փետրվար, 2021
8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարիվաճառքի տվյալների:
Առաջին տեղում էՍյունե Սևադայի «Կախվածություն»գիրքը: Պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա գործերը։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ և անտիպ գործեր։ Պատմվածքների թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։
Երկրորդ տեղում էԼևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն»գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Սա անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:
Երրորդ հորիզոնականն է զբաղեցնումՎազգեն Սարգսյանի«Էս ի՞նչ եք անում, տղերք»պատմվածքների և հրապարակախոսության ժողովածուն: Գրքում Սարգսյանը գրում է. «Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի...»:
Չորրորդ տեղում էՎարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»: Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա, ինչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր, և անակնկալ ներս չնայեր քիմիայի ուսուցչուհի Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակում է հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո ուսուցչանոցը, հետո ամբողջ դպրոցը…
Հինգերորդ տեղում էՏա Թևերի«731 օր քեզ համար»վիպակը: Վիպակը 2014 թվականին բանակ զորակոչված երիտասարդի մասին է: Գիրքը նվիրված է սահմանին ծառայող զինվորին ու նրան թիկունքում հավատով սպասող հայուհուն: Հերոսն այս պահին ծառայող, արդեն զորացրված, կենդանի կամ անմահացած տղաների հավաքական կերպարն է:
Վեցերորդ տեղում էԳոհարՆավասարդյանի«Ինձպիոններչնվիրես»վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահաբար։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...
Յոթերորդ հորիզոնականում էԱրմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»գիրքը: Այն բաղկացած է երեք բաժնից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:
Ութերորդ տեղում էԴավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտ»էսսեների և պատմվածքների ժողովածուն: Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզնից են հեռանում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով... Գիրքը նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ...
Իններորդ հորիզոնականում էՎարդգես Պետրոսյանի «Ես արդեն մեծացել եմ, մայրիկ»գիրքը: Սերունդների բախումը անխուսափելի է բոլոր ժամանակներում: Խնդիրն ավելի է սրվում, երբ դեռահասները օր առաջ շտապում են կյանքում ինքնահաստատվել ու գործել ինքնուրույն. նրանց թվում է, թե ծնվել են, որպեսզի աշխարհը փոխեն: Գրքի վերջում հեղինակը գրում է. «Գիտեմ, կասեն նաև, որ տասնյոթ տարեկանում քչերն են այդ բաների համար թողնում իրենց տունը, հետո գուցե նույնիսկ պնդեն. «Եթե գիտես այդպիսի մարդ, ասա անունը, հասցեն»: Ես կասեմ՝ անունը երիտասարդություն է, իսկ հասցեն՝ կյանքը: Հետո կասեմ՝ գրականությունը հասցեների սեղան չէ»:
Տասներորդ հորիզոնականում էԼևոն Նեսի(Հովհաննիսյան) «Ստախոսը»։ Հաջողակ գործարար, տաղանդավոր նկարիչ, խուզարկու. վեպի «ստախոս» հերոսը տարբեր դիմակներով ճանապարհորդում է Գերմանիայից Ավստրիա, փորձում այս ճանապարհով փախչել ներկայից ու իր ճակատագրից, մոռանալ անցյալն ու երջանիկ լինել։ Արկածային ու գերբնական տարրերով, հոգեբանական նուրբ պատկերներով, հետաքրքիր զարգացմամբ ու անակնկալ ավարտով այս վեպը կլանում է առաջին էջերից ու բաց չի թողնում ընթերցողին մինչև անսպասելի ավարտը։
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 |
Սյունե Սևադա «Կախվածություն» |
Էջ | 163 | |
| 2 | * |
Լևոն Նես «Բալզակ. մի շան պատմություն» |
Զանգակ | 88 | |
| 3 | -1 |
Վազգեն Սարգսյան «Էս ի՞նչ եք անում, տղերք» |
Վերնատուն | 87 | |
| 4 | +5 |
Վարդգես Պետրոսյան «Վերջին ուսուցիչը» |
Դարակ | 71 | |
| 5 | -1 |
Տա Թևեր «731 օր քեզ համար» |
հեղ.հրատ | 68 | |
| 6 | -3 |
Գոհար Նավասարդյան «Ինձ պիոններ չնվիրես» |
հեղ.հրատ | 48 | |
| 7 | +3 |
Արմեն Նիազյան «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» |
հեղ.հրատ | 41 | |
| 8 | 0 |
Դավիթ Սամվելյան «Արտագաղթած կարոտ» |
Էդիթ Պրինտ | 37 | |
| 9 | * |
Վարդգես Պետրոսյան «Ես արդեն մեծացել եմ, մայրիկ» |
Դարակ | 36 | |
| 10 | * |
Լևոն Նես «Ստախոսը» |
Զանգակ | 32 |