Պաշտոնական

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենը (նստավայրը՝ Հելսինկի): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ և արդյունավետ աշխատանք մաղթել: Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու բարեկամ երկրների փոխհարաբերությունների ամրապնդմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև համագործակցության հնարավորություններին: Նշվել է, որ փոխգործակցության համար հեռանկարային են մասնավորապես գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներ: Նախագահ Սարգսյանն այս համատեքստում անդրարձել է նախագահական АТОМ (Advanced Tomorrow) նախաձեռնությանն ու դրա շրջանակում հնարավոր փոխգործակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում