Դեպքերի արագ տեմպով ավելացման պարագայում մասնագետը չի բացառում նոր սահմանափակումների կիրառումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, եթե բնակչությունը, տնտեսավարողները պահպանեն անվտանգության կանոնները, նոր սահմանափակումներ մտցնելու կարիք չի լինի. հակառակ դեպքում՝ արագ տեմպով ավելացման պարագայում դրանց կիրառումը չի բացառվում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ նոր սահմանափակումներ կլինեն, թե ոչ՝ կախված է քաղաքացիներից: «Եթե մենք՝ բնակչությունը, տնտեսավարողները պահպանենք անվտանգության կանոնները, որևէ սահմանափակումների գնալու կարիք չի լինի: Եթե իրադարձությունները շարունակվեն այնպես, ինչպես երեկ, որ մեկ օրում 700-ից ավելի դեպք արձանագրվի, բնականաբար, չի բացառվում, որ կարող ենք դիմել արդեն այլ սահմանափակող միջոցառումների: Սակայն, եթե պահպանենք անվտանգության կանոնները, յուրաքանչյուրս լինի պատասխանատու, գուցե մենք կարողանանք կանգնեցնել վարակի տարածումը»,- ասաց Աբովյանը:

Մասնագետը նկատել է, որ հունվարի 15-ից հետո անվտանգության կանոնները չեն պահպանվում, մարդիկ դիմակներ չեն կրում, փակ տարածքներում սոցիալական հեռավորությունը չի պահպանվում:

Անդրադառնալով դպրոցներին՝ Աբովյանն ասաց, որ, ելնելով համաճարակային իրավիճակից, շարունակաբար քննարկումներ են իրականացվում: Սահմանափակող միջոցառումները մեղմելու ուղղությամբ շարունակաբար աշխատանքներ են տարվում: Շուրջ 2 շաբաթ առաջ սանիտարական կանոններում իրականացված փոփոխություններով թույլատրվել է դպրոցներում 20-ից ավելի սաների ուսուցումը 1 դասարանում՝ անվտանգության կանոնների խիստ պահպանման պայմաններում: «Նման սահմանափակման միջոցառումների մեղմացումներ իրականացվել են, սակայն չի բացառվում, որ կարող է նաև այդ միջոցառումները խստացվեն, եթե մեր դեպքերը սկսեն այսպես արագ տեմպերով աճել»,- ասաց Աբովյանը:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը