Մասնագետը վերահաստատում է՝ դիմակի կրումը կանխում է դեպքերի աճը. վերահսկողությունն ուժեղացվում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը նկատել է, որ վերջին շրջանում կորոնավիուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանության կանոնները չեն պահպանվում թե բնակչության, թե տնտեսավարողների, երբեմն նաև բժշկական հաստատությունների կողմից:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը վստահեցրեց, որ վերահսկողությունն ուժեղացնում են:

«Վերջին շրջանում անվտանգության կանոնները համատարած չեն պահպանվում թե բնակչության, թե տնտեսավարող կազմակերպությունների կողմից՝ հանրային սննդի ոլորտում, բժշկական կազմակերպություններում, հանրային տրանսպորտում: Այս պահի դրությամբ աշխատում են համապատասխան վերահսկողական մարմինները՝ ուժեղացնելու վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ»,- ասաց Աբովյանը:

Միևնույն ժամանակ, Առողջապահության նախարարությունը նաև ձեռնարկել է հետևյալ միջոցառումը. այս պահի դրությամբ բժշկական կազմակերպություններում իրականացվում է մշտադիտարկում և մեթոդագործնական աջակցության ցուցաբերում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ: Նման միջոցառումներ պարբերաբար իրականացվել են դեռևս նախորդ ամիսներին: «Այս միջոցառումը բավականին արդյունավետ է, քանի որ հոկտեմբեր ամսին բուժաշխատողների շրջանում գրանցվել էր վարակվածության ամենաբարձր ցուցանիշը, նման միջոցառման արդյունքում ուղիղ 1 ամիս անց՝ երկու գաղտնի շրջան տևողություն անց, մենք բուժաշխատողների շրջանում ունեցանք վարակվածության դեպքերի գրեթե 27 անգամ նվազում»,- նշեց Աբովյանը:

Նա հորդորեց նաև բուժաշխատողներին բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ՝ կանխարգելելով իրենց մոտ հիվանդության առաջացումը, քանի որ բուժաշխատողներն առաջին գծում աշխատողներն են:

Աբովյանը հիշեցրեց, որ արդեն իսկ մի շարք կազմակերպություններ իրականացրել են բազմաթիվ հետազոտություններ, և դիմակի կրումը՝ որպես արդյունավետ միջոց, արդեն ապացուցված է: «Հայաստանում ձեռնարկվող միջոցառումների գնահատման արդյունքներով՝ դիմակ կրելը հունիս-հուլիս ամիսներին նվազեցրեց մեր նոր դեպքերի թիվը: Երբ դիմակ կրելու պարտադիր պահանջ սահմանվեց հունիսի 6-ից, ուղիղ 2 գաղտնի շրջան տևողություն անց մենք ունեցանք ցուցանիշի կտրուկ նվազում՝ 2.8 անգամ: Այսինքն՝ մենք հուլիսի կեսերին և օգոստոսին ունեինք դեպքերի կտրուկ նվազում»,- ասաց նա:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը