«Լուսաբաց». կիպրահայ երգիչ Հովիգը և Արփին ներկայացել են զուգերգով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2017» երգի ամենամյա մրցույթին Կիպրոսը ներկայացրած հայազգի երգիչ Հովիգը և սիրված երգչուհի Արփին հանդես են եկել զուգերգով: Նրանք հայերեն և հունարեն ներկայացրել են «Լուսաբաց» (Gnórimi Skiá) ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է: Երգը գրել է Հովիգը, հայերեն բառերի հեղինակը Արմինե Հայրիյանն է, հունարեն բառերը գրել է Կատերինա Մարցուկուն, գործիքավորումն իրականացրել է Արթուր Թադևոսյանը: Հոլովակի ռեժիսորը Արմեն Փիրի Մասիհին է:

«Այս երգը գրել եմ տասը տարի առաջ: Ստեղծագործությունն ինձ շատ հոգեհարազատ է: Չափազանց ուրախ եմ և հպարտ, որ այն երկլեզու է և մոտ է իմ արմատներին: Հուսամ՝ դուք երգին կկապվենք այնպես, ինչպես ես»,-«Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Հովիգը:

Տարիներ առաջ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հովիգը պատմել էր, որ ծնվել է Կիպրոսում, հաճախել հայկական դպրոց և տանը հաղորդակցվել են հայերեն: «Կիպրոսի ժողովուրդն ինձ ճանաչում է որպես հայ երգիչ: Ինչ ինձ հիշում եմ, երաժշտության ոլորտում եմ: Այն ինձ համար լավագույն արտահայտչամիջոցն է: Հատկապես շատ էի երգում դպրոցում: «Նարեկ» վարժարանում ինձ Պավարոտի էին անվանում: 12 տարեկանում «Մելքոնյան» կրթական հաստատությունում ավելի մասնագիտացա երաժշտական ասպարեզում՝ մարզելով, մշակելով ձայնս»,-շեշտել էր Հովիգը:

Իսկ Արփին ծնվել է Խնձորեսկ գյուղում։ Հայաստանում, Էստոնիայում, Գերմանիայում, Ռուսաստանումև այլ երկրներում դարձել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր։ 2007 թվականին Արփին թողարկել է «Կապույտ թռչուն» առաջին հիթը և արժանացել «Տարվա հայտնություն» մրցանակին։ 2011-ին որպես բեք-վոկալ մասնակցել է«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։ «Հայվեյ» խմբի հետ էլ մասնակցել է մի շարք երաժշտական փառատոների, ելույթ ունեցել բազմաթիվ համերգային ծրագրերում։

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի