Մշակույթ

Դերասան Վարդան Պետրոսյանը Երևանում կներկայացնի իր գեղանկարչական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Դերասան Վարդան Պետրոսյանը Երևանում կներկայացնի իր գեղանկարչական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Վարդան Պետրոսյանը մարտի 18-28-ը Երևանում՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում գեղանկարչության երկրպգուներին կներկայանա իր «Մեր հոգսերի գարունը» խորագրով ցուցահանդեսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կցուցադրվեն սիրված դերասանի գեղանկարչական աշխատանքները:

Ցուցասրահը բաց կլինի առավոտից, իսկ ամեն օր երեկոյան ժամը 19:00-ին դերասանն այցելուներին կներկայացնի իր նկարների պատմությունը:

«Ցուցահանդեսը նվիրում եմ բոլոր այն կանանց, որ ողջ պատերազմի և դրան հաջորդած չորս ամսվա ընթացքում պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանի գլխավորությամբ անխոնջ նվիրյալների պես անքուն ու անդադար աշխատեցին մեր առաջնագծի և Արցախից եկած գաղթականների համար»,- «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Վարդան Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում