Հայտնի ջութակահար Իզաբել Ֆաուստը հանդես կգա Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լ․ Մոցարտի և Պագանինիի մրցույթների հաղթող, ճանաչված ջութակահար Իզաբել Ֆաուստը, որը հանդես է գալիս աշխարհահռչակ նվագախմբերի հետ, մարտի 16-ին ելույթ կունենա Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆաուստը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարի Բեթհովենի Ջութակի կոնցերտը: Ֆաուստը համարվում է վերոնշյալ կոնցերտի ամենահամոզիչ կատարողներից մեկը: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Իզաբել Ֆաուստն առաջադրվել է Գրեմմի մրցանակի և արդեն արժանացել է Գրամոֆոն և BBC երաժշտական մրցանակների: 20-րդ դարի լավագույն դիրիժորներից մեկը՝ աշխարհահռչակ Կլաուդիո Աբադոն նրան համարում է մեր ժամանակների լավագույն ջութակահարուհիներից մեկը:

Նա նշել է. «Բեթհովենի կադենցաները երաժշտությունը տանում են զարմանալի ուղղություններով, որոնք առավել բաց և խաղային են, և ջութակի համար որոշ հատվածներ կատարելը բավականին դժվար է: Ֆաուստը կարողանում է գտնել այնպիսի լուծումներ, որոնք թե՛ լավագույնս ներկայացնում են բեթհովենականությունը և թե՛ ջութակի տեսանկյունից համոզիչ են»:

Երաժիշտները փաստում են՝ Ֆաուստի հետ աշխատելիս ավելի լավ են նվագում։ Լազերային ճառագայթի նման նա կենտրոնացած թափանցում և բացահայտում է երաժշտության խորքերը և նոր չափանիշներ է սահմանում։ Նրան հետևելիս միշտ զգում ես, թե ինչպես է Իզաբելը կորչում երաժշտության մեջ՝ վերահայտնվելով երաժշտության ներսից։

Հայերեն

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը

Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը