Բնագրից հայերեն է թարգմանվել գերմանացի ականավոր գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» գիրքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրիխ Մարիա Ռեմարկի գրականության երկրպագուները այսուհետ կարող են հայերենով ընթերցել սիրված հեղինակի «Լիսաբոնի գիշերը» ստեղծագործությունը, որի գործողությունները ծավալվում են 1942 թվականին Ֆրանսիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի, որը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, շնորհանդեսը տեղի ունեցավ Թումանյան 38 հասցեի «Նաիրի» նորաբաց գրախանութում:

«Ռեմարկը կորուսյալ սերնդի ներկայացուցիչներից է: Նա գրել է Առաջին, Երկրորդ համաշխարհային պատերազմների և մարդու՝ պատերազմից ձեռք բերած փորձառության մասին: Ռեմարկն անձամբ մասնակցել է երկու պատերազմին էլ, ուստի նրա ներկայացրած պատկերները, տեսարաններն ապրված են, զգացմունքային, ինչը մեծացնում է հեղինակի յուրաքանչյուր գրքի կշիռը, արժեքը»,-նշում է գրքի թարգմանչուհի Վանուհի Բաղմանյանը:

Նրա խոսքով՝ Ռեմարկը, ի տարբերություն իր սերնդի այլ ներկայացուցիչների, տարբերվող ձեռագիր ունի: Բաղմանյանը Ռեմարկի յուրահատկությունն իրատեսությունն է համարում: «Նրա գրքերում չկա չափազանցություն կամ հակառակը: Ամեն բան բնական է. երբևէ ընթերցողն անհարմար իրավիճակում չի հայտնվում, քանի որ գործ ունի անկեղծ հեղինակի հետ: Հույս ունեմ, որ մարդիկ թարգմանությունը կարդալիս կզգան այն, ինչ ես եմ զգում բնագիրն ընթերցելիս»,-շեշտում է թարգմանչուհին ու հավելում, որ «Լիսաբոնի գիշերը» Ռեմարկի վեցերորդ գործն է, որն ինքը թարգմանում է, ուստի աշխատանքը բավականին դյուրին է եղել:

«Էդիթ Պրինտ»-ի վաճառքի և մարքեթինգի բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանը պատմում է՝ դեռ տարիներ առաջ են Ռեմարկի գործերը բնագրից հայերեն թարգմանելու որոշում կայացրել: ««Հաղթական կամար», «Երեք ընկեր»: Այս ստեղծագործություններն առավել հայտնի են հանրության լայն շրջանակին, քանի որ խորհրդային տարիներին շատ տարածված էին, այնինչ Էրիխ Մարիա Ռեմարկի նկատմամբ հետաքրքրությունը միշտ է մեծ: Նա պատերազմի գրող է համարվում, քանի որ անդրադառնում է այդ արհավիրքին, մարդկային խեղված ճակատագրերին: Ավաղ, մեր երկրում այդ թեմաները մշտապես ակտուալ են: Նա հեղինակ է, որի գրական ժառանգությունն ամբողջությամբ պետք է բնագրից հայերեն ներկայացվի»,-շեշտում է Սամվելյանը՝ կարևորելով թարգմանչուհի Վանուհի Բաղմանյանի դերակատարությունն այդ հարցում:

«Էդիթ պրինտ»-ը մինչ օրս հայերենով է ներկայացրել Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա», «Երկինքն ընտրյալներ չունի», «Սև կոթողը», «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գրքերը:

1942 թվական: Լիսաբոնի Կաի նավահանգստում մի տղամարդ սևեռուն նայում էր նավին: Նա գերմանացի էմիգրանտ էր: Նրան է մոտենում մի տղամարդ և նավի երկու տոմս նվիրում՝ փոխարենը խնդրելով այդ գիշեր իրեն մենակ չթողնել և լսել իր պատմությունը, որն սկսվում էր 1933-ին՝ Օսնաբրյուքում, և ավարտվում ադ գիշեր Լիսաբոնի Կաի նավահանգստում՝ Եվրոպայի փախստականների վերջին թաքստոցում:

Ռեմարկի վեպը, որ լույս է տեսել 1963-ին, ճշմարտապատում նկարագրությունն է էմիգրանտների դժխեմ ճակատագրի, իսկ սերն ու մահը գոյության պարտադիր ուղեկիցներն են:

Անժելա Համբարձումյան

Հայերեն العربية

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն