Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-5/21. «Նոր գիրք» նախագիծը ներկայացնում է հայաստանյան նոր գրքերը

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-5/21. «Նոր գիրք» նախագիծը ներկայացնում է հայաստանյան նոր գրքերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Մարիաննա Հակոբյան, «Կասկադ 615»

Սեր և վայելք, երջանկության սպասում ու հիասթափություն, տառապանք ու հոգևոր վերածնունդ. «Կասկադ. 6.15» վեպի հերոսուհին անցնում է հոգևոր հասունացման «կասկադի» աստիճանները, գտնում իրեն ու երջանիկ լինելու ճանապարհը: Սիրելիից բաժանման ցավի մեջ բացահայտում սիրո ու հոգեկան ներդաշնակության հասնելու գաղտնիքը: Հոգեբանական նուրբ անցումներով ու հումորով գրված այս վեպում մեր իրականությունն ու կյանքը գծագրվում են հետաքրքիր մանրամասներով, հակասական, բայց համակրելի կերպարներով ու երևանյան հարազատ պատկերներով: Ծանոթ խնդիրները նոր ու անսպասելի լուծումներ են ստանում, որոնք կգրավեն ու կմոտիվացնեն ընթերցողին:Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Թարգմանական գրականություն

Էրիխ Մարիա Ռեմարկ, «Լիսաբոնի գիշերը»

1942 թիվ։ Լիսաբոնի Կաի նավահանգստում մի տղամարդ սևեռուն նայում էր նավին։ Նա գերմանացի էմիգրանտ էր։ Ամերիկա մեկնող նավը՝ տապան, Ամերիկան Արարատ լեռ էր էմիգրանտների համար։ Նրան է մոտենում մի տղամարդ և նավի երկու տոմս նվիրում՝ փոխարենը խնդրելով այդ գիշեր իրեն մենակ չթողնել և լսել իր պատմությունը, որ սկսվում էր 1933-ին՝ Օսնաբրյուքում, և ավարտվում այդ գիշեր Լիսաբոնի Կաի նավահանգստում՝ Եվրոպայի փախստականների վերջին թաքստոցում։ Նավը, որ կանգնած է Տեժուում և որ իր փրկությունը պիտի լիներ, այլևս ոչ մի արժեք չունի, քանի որ կորցրել է կնոջը, հանուն որի իր համար թանկ էր ազատությունը։

Ռեմարկի այս վեպը, որ լույս տեսավ 1963-ին, ճշմարտապատում նկարագրությունն է էմիգրանտների դժխեմ ճակատագրի, իսկ սերն ու մահը գոյության պարտադիր ուղեկիցներն են։ Գերմաներենից թարգմանությունը Վանուհի Բաղմանյանի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Մանկական գրականություն

Ազատ Շահինյան, «Սուրի և Սամի արկածները»

Սամը ծնվել է մարտի ութին: Նրան թվում էր, թե «իսկական տղաները» այդ օրը չեն ծնվում, իսկ ինքը... Բանն այն է, որ Սուրն էլ մի նորմալ օր չէր աշխարհ եկել: Նա ծնվել էր նահանջ տարի՝ փետրվարի 29-ին, և այդ նշանակալից օրը հազիվ չորս տարին մեկ էր օրացույցին հայտնվում:

Փաստորեն Սուրն ու Սամը բախտակից ընկերներ էին: Աշխարհում թե մի բան կար, որ ընկերներին լուրջ մտահոգություն էր պատճառում՝ հռչակավոր դառնալու երազանքն էր: Նրանք շարունակ մտածում էին, թե ի՜նչ մի արտակարգ գործ կատարեն, որ բոլորը զարմանքից ապշեն, բայց…

Ահա այս երկու տղաների անհավատալի արկածների մասին է պատմում նուրբ հումորով ու զավեշտական իրավիճակներով հագեցած այս զվարճալի վիպակը: Խմբագիր՝ Նունե Թորոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Նասիմ Թալեբ, «Սև կարապը»

«Սև կարապը» գիրքն այն մասին է, որ մեծ ազդեցություն ունեցող, բայց հազվադեպ իրադարձություններն են պատմություն կերտում, որ հետին հայացքով պատրանք է ստեղծվում, թե պատմությունների շնորհիվ հասկանում ենք դրանք։ Որ անհնար է դրանք գիտականորեն հաշվարկելը, և որ արդյունքում ինչ-որ բնագավառներ, բայց ոչ բոլորը, միանգամայն անկանխատեսելի և անկանխորոշելի են դառնում։ Որ գիտելիքի հավաստման միջոցները չեն գործում, և որ շնորհիվ Սև կարապի կույր «վայ փորձագետների» հակված ենք ծայրահեղ իրավիճակների նկատմամբ ավելի ու ավելի խոցելի համակարգեր կառուցել։ Թարգմանիչ՝ Սոնա Գրիգորյան, խմբագիր՝ Վահագն Խաչատրյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես ձգտում է աշխատանքային նոր նվաճումների. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Տնտեսություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես ձգտում է աշխատանքային նոր նվաճումների. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

Հայաստան

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

Մշակույթ

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

Լատվիան Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է համարում

Քաղաքականություն

Լատվիան Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է համարում

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին

Հայաստան

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին

Աղվան Հովսեփյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

Իրավունք

Աղվան Հովսեփյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Աֆրիկա

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

ՀՀ որոշ մարզերում կառուցապատման քաղաքաշինական փաստաթղթերը  կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով

Մարզեր

ՀՀ որոշ մարզերում կառուցապատման քաղաքաշինական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով

Կապան քաղաքի 27-ամյա բնակչուհին կալանավորվել է երկու տղամարդու դանակահարելու մեղադրանքով

Իրավունք

Կապան քաղաքի 27-ամյա բնակչուհին կալանավորվել է երկու տղամարդու դանակահարելու մեղադրանքով

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ․ Մեթյու Միլեր

Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ․ Մեթյու Միլեր

Արարատ Միրզոյանը շնորհավորել է էստոնացի գործընկերոջը ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է էստոնացի գործընկերոջը ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում