Տարածաշրջանային

Գերմանացի պատգամավորը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ. նա զրկվել է անձեռնմխելիությունից

2 րոպեի ընթերցում

Գերմանացի պատգամավորը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ. նա զրկվել է անձեռնմխելիությունից

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է պատգամավոր Աքսել Ֆիշերին, որպեսզի քննչական մարմիններին հնարավորություն տա խուզարկություններ անցկացնել և ապացույցներ հավաքել Ադրբեջանի իշխանություններից պատգամավորի կաշառք վերցնելու քրեական գործի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Deutsche welle»-ն:

Ադրբեջանի իշխանություններից կաշառք վերցնելու և այդ երկրի օգտին միջազգային կառույցներում լոբբիստական առաքելություն իրականացնելու մեջ մեղադրվում են Բունդեսթագի ներկա և նախկին մի շարք պատգամավորներ, որոնք եղել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գերմանական պատվիրակության կազմում:

«Նրանք, ի թիվս այլնի, մեղադրվում են 2008-2016թթ. Բրիտանական կեղծ կազմակերպությունների միջոցով Ադրբեջանից գումար ստանալու մեջ»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում: Դատախազության տվյալներով՝ այդ գումարները փոխանցելուց հետո ադրբեջանցի պատգամավորները պահանջներ են ներկայացրել ԵԽԽՎ-ում բանաձևեր անցկացնելու և դրանց «կողմ» քվեարկելու վերաբերյալ, ինչպես նաև տարբեր պաշտոններում նրանց նշանակման առնչությամբ:

«Deutsche welle»-ն հիշեցնում է, որ սա գերմանացի պատգամավորների կողմից Ադրբեջանից կաշառք վերցնելու հետ կապված առաջին սկանդալը չէ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում