Սպորտ

Լևոն Արոնյանին հանձնվել է ՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանին հանձնվել է ՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի հերթական նիստի աշխատանքները սկսելուց առաջ ռեկտոր Դավիթ Խիթարյանը բուհի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը հանձնել է հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտիպետական ինստիտուտիինստիտուցիոնալ հարաբերություններիբաժնից:

Լևոն Արոնյանը ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացել էր դեռևս 2020 թվականին, սակայն Covid-19-ով պայմանավորված պարբերաբար հետաձգվում էր վկայագրի հանձնման արարողությունը։

Օրեր առաջ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն էրտարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում