Հասարակական

Վազգեն Մանուկյանը ՔԿ-ում հարցաքննության ժամանակ որևէ հարցի չի պատասխանել

1 րոպեի ընթերցում

Վազգեն Մանուկյանը ՔԿ-ում հարցաքննության ժամանակ որևէ հարցի չի պատասխանել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում հարցաքննության ժամանակ որևէ հարցի չի պատասխանել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մանուկյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ցուցմունք չեմ տվել: Թե որտեղ են քննիչները հանցակազմ տեսել, խոսակցություն չգնաց, պարզաբանում չեղավ, որովհետև ոչ մի հարցի չեմ պատասխանել»,- ասաց Մանուկյանը:

Պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, որ Քննչական կոմիտեի քննիչները փորձել են Վազգեն Մանուկյանի մի քանի քաղաքական հայտարարությունները դիտարկել քրեական օրենսգրքի հետ, սակայն, ըստ պաշտպանի, այս ամենը «պրիմիտիվ քաղաքական հետապնդում է»:

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում