Վարդենիս քաղաքում բացվել է բռնցքամարտի նոր մարզասրահ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում բացվել է բռնցքամարտի գերժամանակակից մարզասրահ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանից, մարզասրահը կառուցվել է Վարդենիս համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ Եվրոպայի Խորհրդի եւ Վարդենիսի համայնքապետարանի համատեղ իրականացրած ծրագրի շրջանակներում: Համաձայն Ակունք, Լուսակունք, Գեղամասար, Ծովակ, Մեծ Մասրիկ համայնքների հետ կնքած միջհամայնքային համագործակցության հուշագրերի՝ նորաբաց մարզասրահում մարզվելու են ինչպես Վարդենիսի, այնպես էլ վերոնշյալ համայնքների 6-18 տարեկան երեխաներ: Նախագծի իրագործմամբ Վարդենիս համայնքում գործող բռնցքամարտի խմբակի սաների մարզումները կանցկացվեն բարձր մակարդակով:

«Բռնցքամարտի սրահի մարզագույքի ձեռքբերման գործում մեծ ներդրում են ունեցել անհատներ եւ բարեգործական կազմակերպություններ, մասնավորապես՝ OM Europe կազմակերպությունը նվիրաբերել է մեծաքանակ մարզական գույք, ինչպես նաեւ աջակցություն տրամադրել Վարդենիս համայնքում բնակություն հաստատած արցախցիներին եւ արցախյան պատերազմում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը:

Մարզասրահի բացման մեկնարկին Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը։ Այնուհետ Վարդենիս համայնքի մարզադպրոցների եւ Վարդենիսի Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատի սաները հանդես եկան ցուցադրական եւ համերգային ծրագրերով, իսկ ամենավերջում Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի, Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Սարգսյանի եւ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի փոխնախագահ Սպարտակ Ծատուրյանի կողմից հանձնվեցին շնորհակալագրեր եւ հուշանվերներ:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն العربية

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ