Գյուտի կարճաժամկետ արտոնագիրը կտրվի ավելի արագ և քիչ ծախսերով. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Արտոնագրերի մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում էր հնարավորություն ստեղծել ավելի արագ և քիչ ծախսերով ստանալու գյուտի կարճաժամկետ արտոնագիր՝ 10 տարի ժամկետով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է ՀՀ կառավարությունը:

ՀՀէկոնոմիկայիփոխնախարարՎարոսՍիմոնյանը նախագծի ներկայացման ընթացքում նշեց, որ Արտոնագրերի մասին օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել պահպանման փաստաթղթերի ձևերը, որոնց հիման վրա ՀՀ-ում իրականացվում է գյուտերի իրավական պահպանությունը:

«Միևնույն ժամանակ, օրենքից դուրս ենք հանում «օգտակար մոդել» հասկացությունը, դրա փոխարեն ներդրվում է «գյուտերի կարճաժամկետ արտոնագիր» պահպանման փաստաթղթի նոր ձևը: Գյուտերի կարճաժամկետ արտոնագիրը թույլ է տալիս առավելագույնը 10 տարի ժամկետով գրանցել գյուտը: Այս մեթոդիկան համահունչ է ԵՄ և այլ երկրներին»,- ասաց Սիմոնյանը:

Գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտ ներկայացնելով՝ հայտատուները հնարավորություն են ունենում ավելի արագ և քիչ ծախսերով, ի տարբերություն գյուտի արտոնագրի, ստանալ արտոնագիր՝ 10 տարի գործողության ժամկետով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել երրորդ անձանց կողմից գործող գյուտի կարճաժամկետ արտոնագրի դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգը: Գործող պրակտիկայով ժամկետը 6-9 ամիս է:

Օրինագիծն ընդունվեց 90 «կողմ», 8 «դեմ» և 14 «ձեռնպահ» ձայներով:

Հայերեն

ՀԾԿՀ-ում քննարկվել են կարգավորվող ընկերությունների ենթակառուցվածքների տարածական տվյալների՝ ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում

ԱԺ նիստ

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով

Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման ծրագիր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից սահմանափակումների մեղմման կամ վերացման համար

Կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից է․ ՆԳ նախարար

14-ամյա հայ շախմատիստը Titled Tuesday առցանց մրցաշարում հաղթել է Մագնուս Կառլսենին

Եվրոպական ինդեքսներ - 18/08/26