Ըմբիշները ընդհանուր առմամբ 5 մեդալ են նվաճել Կիևի միջազգային մրցաշարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականներն ավարտել են ելույթները Կիևի միջազգային մրցաշարում, որը հայ ըմբիշների համար այս տարվա առաջին ստուգատեսն էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 35 երկրներից շուրջ 600 ըմբիշների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 5 մեդալ՝ մեկական ոսկե և արծաթե, 3 բրոնզե: Հունահռոմեական ոճի հավաքականից փայլուն է հանդես եկել Մալխաս Ամոյանը (72 կգ քաշային կարգ): 3 գոտեմարտերում տպավորիչ հաղթանակներից հետո Ամոյանը եզրափակչում մրցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Շմագի Բոլկվաձեի հետ և ժամանակից շուտ 9:1 հաշվով հաղթանակ տոնել: Կարապետ Չալյանը, հանդես գալով իր համար ոչ սովորական՝ 82 կգ քաշային կարգում, վստահ հաղթանակներ է տոնել և պարտվել միայն եզրափակչում: Չեմպիոնական գոտեմարտում 3:5 հաշվով զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Աիվենգո Ռիկաձեին՝ Չալյանը դարձել է արծաթե մեդալակիր: Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականից Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Գևորգ Ղարիբյանը (60 կգ) էլ բրոնզե մեդալ են նվաճել: Ազատոճայիններից մեդալակիր է դարձել միայն Հովհաննես Մխիթարյանը (92 կգ)` զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Նշենք, որ մրցանակակիր դառնալու հնարավորություն է ունեցել նաև Արթուր Ալեքսանյանը (97 կգ), սակայն Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը վնասվածքի պատճառով հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից: 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը ևս վնասվածքի պատճառով չի կարողացել մինչև վերջ մասնակցել մեդալային պայքարին: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ ազատ ոճի հավաքականը՝ 8-րդ: Հավելենք, որ այժմ Հայաստանի ըմբշամարտի հավաքականները նախապատրաստվելու են Օլիմպիական խաղերի համար առաջին վարկանիշային մրցաշարին, որը մարտի 18-21-ը կայանալու է Բուդապեշտում: Առայժմ հայ ըմբիշներից Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն միայն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

Հայերեն العربية Русский

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով