Սպորտ

«Ռոմա»-ն զիջեց «Միլան»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

2 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ն զիջեց «Միլան»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Միլան»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին առավել ակտիվ էր «Միլան»-ը: Միլանյան ակումբի կազմում աչքի ընկնելու մի քանի հնարավորություն ուներ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: «Ռոմա»-ն էլ շեշտը դրել էր հակագրոհների վրա: Խաղային իրավիճակներից մեկի ժամանակ Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Միլան»-ի դարպասը, սակայնգոլը չարձանագրվեց, քանի որ մինչ այդ «գայլերը» խախտել էին խաղի կանոնները: Խաղակեսի վերջնամասում հայ կիսապաշտպանը մի քանի անգամ հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը, սակայն գնդակն այդպես էլ չէր հայտնվում ցանցում: «Միլան»-ը 41-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Քեսին:

Երկրորդ կեսի 50-րդ րոպեին «Ռոմա»-ն վերականգնեց հաշվի տարբերությունը: Հեռահար և դիպուկ հարվածով աչքի ընկավ Վերետուն: 57-րդ րոպեին «Միլան»-ը նորից առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Ռեվիչը՝ 1:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և 80-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի:

Այս տուրից հետո «Միլան»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է 52 միավորով, «Ռոմա»-ն` 5-րդը (44 միավոր), իսկ առաջատարը 56 միավորով «Ինտեր»-ն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում