Թբիլիսիի կենտրոնական պողոտան փակ Է. ընդդիմությունն սկսել Է իր երթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ տասը հազար մարդ փակել Է Թբիլիսիի կենտրոնական պողոտան եւ երթով ընթանում են Վրաստանի խորհրդարանի կողմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երթն անցնում Է թմբուկների եւ վուվուզելների հնչյունների ներքո: Առջեւում կուսակցությունների առաջնորդները տանում են տրանսպարանտ՝ «Հանուն ազատության» մակագրությամբ: Երթին մասնակցում են ինչպես Թբիլիսիի, այնպես Էլ տարածաշրջանի բնակիչներ, որոնք հատուկ մայրաքաղաք են ժամանել իրենց բողոքը հայտնելու համար: Բողոքողների հիմնական մասը հավաքվել Էր Պետական համերգասրահի (Ֆիլհարմոնիա) շենքի մերձակայքում եւ նրանց միացել են նաեւ տարբեր կուսակցությունների կողմնակիցներ, որոնք սպասում Էին հիմնական շարասյանը:

Ակցիային հավաքվել են ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակայնության եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որպեսզի իրենց բողոքը հայտնեն երկրի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային միասնական շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալման դեմ, եւ եւս մեկ անգամ պահանջել վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Նրանք երթով կանցնեն մինչեւ Վրաստանի խորհրդարանի շենք, որտեղ տեղի կունենա ակցիայի մի մասը, որտեղ Էլ կհայտարարվի վրացական ընդդիմության հետագա պլանների մասին: Երկրի ՆԳ նախարարությունը հայտարարել Է Թբիլիսիի կենտրոնում երթեւեկության սահմանափակման մասին, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է