Կանցնեն արդյոք դպրոցները 5-օրյա ռեժիմի. Հայաստանում սահմանափակումների մեղմացման հարց այս պահին չի քննարկվում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մեղմացման հարց այս պահին չի քննարկվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը:

«Այս պահին սահմանափակումների մեղմացման հարց չի քննարկվում, քանի որ նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ»,- ասաց Խաչատրյանը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հարց էր ուղղել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ փորձելով հասկանալ՝ ճի՞շտ են մարտի 1-ից Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ 5-օրյա ռեժիմի վերադառնալու մասին լուրերը:

Հայաստանում փետրվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության283 նոր դեպք. ընդհանուր դեպքերի թիվը հասել է 171 510-ի, որոնցից 163165-ն` առողջացած, 3183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը:

Հայերեն

Մոսկվան Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման նախադրյալներ չի տեսնում. Պեսկով

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԹ դեսպանի հետ. քննարկվել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները

Ովքեր ընտրվեցին ԱԺ հանձնաժողովների նախագահներ. քվեարկության արդյունքները

ՊՆ-ն նոր տվյալներ է հայտնել Ճամբարակում ավտովթարից տուժած զինծառայողների առողջական վիճակից

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է Լիանա Մանուկյանի թեկնածությունը

Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում

Գերմանիայում շոգի պատճառով 2026 թվականին 14 000 մարդ է մահացել

ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները հայտնի են. «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել

ՍԱՏՄ-ն արձագանքել է Հայաստանից ակնկալիքների վերաբերյալ «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը

Զելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունը