Հասարակական

ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում չտրվել սադրիչ գործողությունների և պահպանել զգոնություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործելուց եւ նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել:

«Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները:

Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հնարավոր նման գործողությունները կարող են սպառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ:

Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում շարունակում է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը ապահովելու եւ պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է ռազմական հեղաշրջման փորձ՝ իր կողմնակիցներին կոչ անելով հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում: ՀՀ վարչապետը ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում հանդես կգա ելույթով:

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիան չեղարկել է Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների նկատմամբ պատժամիջոցները

Հայերը կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. Բրիտանական The Telegraph պարբերականի հոդվածը

Էրդողանն իր ուղերձում կրկին խուսափել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Պակիստանը փակել է իր օդային տարածքը Հնդկաստանի համար, կասեցրել երկկողմ համաձայնագրերը

Ապագայում ցեղասպանությունների կանխումն անհնար է առանց անցյալի ցեղասպանությունների մանրազնին քննության. Վիլեն Գաբրիելյան

Հայոց ցեղասպանության ցավը բոլորինս է․ ասորական և քրդական համայնքները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Չնայած 110 տարի անցել է մեծագույն հանցագործությունից, սակայն մենք դեռ առերեսվում ենք ժխտողականության, փաստերի աղավաղման հետ. Էդիտա Գզոյան

Ուրուգվայում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն