Էրբիլում բացվել է Հայկական մշակութային կենտրոն. Բարզանին բարձր է գնահատել ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրբիլի միջնաբերդում տեղի է ունեցել Հայկական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, Իրաքյան Քուրդիստանի մշակույթի նախարար Մոհամեդ Սայիդ Ալին, Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուլյանը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի էջից։

Նույն օրն Իրաքի Հանրապետություն այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն Իրաքյան Քուրդիստանում հանդիպել է Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ:

«Ողջունելով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին՝ Մասուդ Բարզանին նշեց, որ հայ-քրդական պատմական առնչությունները գալիս են դարերի խորքից, և հենց այդ ամուր կապն է ընկած երկու ժողովուրդների բարեկամության հիմքում: ՔԺԿ նախագահը բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների` Էրբիլում գլխավոր հյուպատոսության բացման որոշումը` ընդգծելով, որ ՀՀ դիվանագիտական առաքելությունը կհանդիսանա երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման խթան»,- ասվում է գրառման մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալ Ապիտոնյանը` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայերը` պատմության տարբեր հանգրվաններում բնակություն հաստատելով Իրաքյան Քուրդիստանում, արժանացել են տեղի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքին և գնահատանքին, և այսօր էլ բազմահազարանոց հայ համայնքը շարունակում է ապրել Իրաքյան Քուրդիստանում՝ իր նպաստը բերելով տարածաշրջանի զարգացմանը: Արտակ Ապիտոնյանը ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Քուրդիստանի Ինքնավարության հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը: ԱԳ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի փոխշահավետ օրակարգի առավել ամրապնդմանը` առանձնահատուկ ընդգծելով քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, կրթական և հումանիտար ոլորտներում կապերի խորացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Հայերեն العربية Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո