Հասարակական

ՀՀ վարչապետը Կառավարության անդամների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Կառավարության անդամների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունը, հատկապես բնական եւ տեխնիկական, կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում գիտության ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և այս համատեքստում պատեհ է համարել քննարկել այն մեխանիզմները, որով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավորվում է գիտությունը:

« Ինչպես, ինչ մեխանիզմներով, ինչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որպեսզի այն արդյունք ստեղծի և հասնի այն մարդկանց, ովքեր զբաղվում են գիտությամբ և ինչպես ապահովել ականավոր գիտականների գործի արդյունավետ շարունակությունը: Սա իսկապես լուրջ և հիմնարար խնդիր է և այսօր պետք է փորձենք այս խնդրի շուրջ առաջարկել լուծումներ»,- ընդգծել է Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում