Հասարակական

«Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի մասնակիցները մուտք են գործել ԵՊՀ-ի շենք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի մասնակիցները մուտք են գործել Երևանի պետական համալսարանի շենք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակցիները կոչեր են հնչեցնում՝ ուսանողներին դրդելով դասից դուրս գալ և միանալ «Հայրենիքի փրկության շարժմանը»: Ակցիայի մասնակիցները նաև հարցեր են ուղղել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ կապված ներկայիս իշխանության գործունեության հետ:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ համամիտ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու կոչերին, սակայն դա չի նշանակում, որ պետք է տապալել հանրային կարգը:

Երիտասարդների և իրավապահների միջև իրավիճակը մի պահ լարվել էր, նրանք միմյանց քաշքշում էին, մի կին անգամ ընկավ, սակայն կազմակերպիչները փորձում էին արագ հանդարտեցնել կրքերը:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակն է, որպեսզի Հայաստանում բնակվող յուրաքանչյուր երիտասարդ իր չափով մասնակցի հայրենիքի փրկությանը:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 24-ին կրկին կայցելի Ազատության հրապարակ հանդիպելու քաղաքացիների հետ` քննարկելու շարժման գործունեության հետ կապված հարցեր:

Հայերեն Русский

Եմենի հութիները հայտարարել են ամերիկյան ավիակիրները թիրախավորելու և ԱԹՍ խոցելու մասին

«Քէմբ Օտտօ, Մարսէյլ. պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» ցուցադրության բացում

Մամիջանյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջազգային միջնորդի ներգրավման կարիք է տեսնում

3594 քաղաքացի օգտվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցման ծրագրից. կառավարությունն ավելացնում է ֆինանսավորումը

Ադրբեջանը և Չինաստանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եկեղեցին վերանորոգելուն միտված որոշումներով նոր էջ բացեց կաթոլիկ եկեղեցու կյանքում. Արամ Ա

Ծանրամարտի կանանց ընտրանու անդամները` ԵԱ-ի փոխչեմպիոնները, գոհ են մրցաշարի արդյունքներից

Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Հայաստանում խոսքի ազատության վիճակը և լրագրողների, ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

ՀՀ կառավարության նիստ