Տարածաշրջանային

Վրաստանը ժողովրդավարությունց հետո քայլ արեց՝ ձերբակալելով Սահակաշվիլիի կուսակցության առաջնորդին.ԱՄՆ

1 րոպեի ընթերցում

Վրաստանը ժողովրդավարությունց հետո քայլ արեց՝ ձերբակալելով Սահակաշվիլիի կուսակցության առաջնորդին.ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը հետ քայլ արեց այն պետությունների ժողովրդավարական ուղուց, որոնք մտնում են եվրատլանտյան ընտանիքի մեջ՝ ձերբակալելով պատգամավոր Նիկա Մելիային՝ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդին, կուսակցություն, որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանության՝ փետրվարի 23-ին տարածված հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ի դեսպանությունը չափազանց անհանգստացած Է առավոտյան գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդին գրասենյակում ձերբակալելու՝ կառավարության որոշումից: Մենք ցավում ենք, որ զսպվածության եւ երկխոսության՝ ԱՄՆ-ի եւ մյուս միջազգային գործըկերների կոչերն անտեսվեցին: Մենք անհանգստացած ենք այն հռետորաբանությունից, որն օգտագործում են իշխանությունները, որոնք երկպառակություն են առաջացնում: (…) Վրաստանը հետ քայլ արեց այն պետությունների ուժեղ ժողովրդավարական ուղուց, որոնք մտնում են եվրատլանտյան ընտանիքի մեջ»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում