Տարածաշրջանային

Վրաստանում ձերբակալել են ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային, որը գլխավորում է Սահակաշվիլիի կուսակցությունը

2 րոպեի ընթերցում

Վրաստանում ձերբակալել են ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային, որը գլխավորում է Սահակաշվիլիի կուսակցությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության, որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվին Է, նախագահ պատգամավոր Նիկա Մելիային, որի ձերբակալումն անցյալ շաբաթ Թբիլիսիի դատարանն արտոնել Է 2019 թվականի հունիսին կայացած հանրահավաքին ծայր առած անկարգությունների գործով 40 հազար լարիի (ավելի քան 12 հազար դոլարի) չափով գրավ չվճարելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին այդ մասին հայտնում Է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Մելիան իր կողմնակիցների հետ բարիկադավորվել Էր Թբիլիսիում կուսակցության գրասենյակում: Ոստիկաններն ստիպված են եղել կիրառել պղպեղագազ նրա կողմնակիցներին ցրելու համար, ինչից հետո հաջողվել Է ձերբակալել ընդդիմադրին:

Կուսակցության շենքը շրջապատված Է մնում Է ոստիկանության կողմից: Փողոցում գտնվում են քաղաքացիական ակտիվիստներ, «Միասնական ազգային շարժման» կողմնակիցներ, ինչպես նաեւ այլ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ: Նրանք վանկարկում են կարգախսներ ի նշան բողոքի ոստիկանության գործողությունների դեմ, սակայան խուսափւմ են իրավապահների հետ ընդհարումներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում