Կրթություն

Արցախում կստեղծվի անօդաչու թռչող սարքերի կրթական ավիալաբորատորիա

4 րոպեի ընթերցում

Արցախում կստեղծվի անօդաչու թռչող սարքերի կրթական ավիալաբորատորիա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախում կրթական քաղաքականությունը վերակազմակերպվում է հետպատերազմյան իրողություններին համահունչ:

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին նշեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ հավելելով, որ կրթական ներկայիս քաղաքականությունը Արցախում պետք է անպայման հաշվի առնի առկա մարտահրավերները:

- Տիկին նախարար, ինչպիսի՞ նորարարական ծրագրեր են նախատեսվում Արցախի կրթահամակարգում, որոնք պայմանավորված են հետպատերազմյան իրողություններով:

- Շատ սեղմ ժամկետներում մենք պետք է կրթական ոլորտն ուժեղացնելու խնդիր դնենք մեր առջև և ձեռնամուխ լինենք դրա իրագործմանը: Առաջնահերթության կարգով կնշեի՝ անվտանգության համակարգերի ներդրուման ծրագիրը դպրոցներում ու մանկապարտեզներում: Այս ծրագիրն արդեն պլանավորման փուլում է: Կրթահամակարգում զարգացնելու ենք «Թումո» ծրագիրը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Առաջիկայում նախատեսում ենք Մարտունի, Մարտակերտ և Ասկերան քաղաքներում տեղակայել «Թումո տուփեր», որոնցից յուրաքանչյուրում կարող է տեղավորվել 320 աշակերտ: Այն իրենից ներկայացնում է արբանյակային փոքր կենտրոնների ցանց, որը հնարավորություն է ընձեռում քիչ ծախսերով հեշտ տեղաշարժվել տարածքում՝ հանդիսանալով որպես հագեցած կոնտեյներ: Ցանկանում ենք նաև ընդլայնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը: Այս տարվա ընթացքում նախատեսում ենք 11-12 «Արմաթների» տեղադրում: Մինչ պատերազմն Արցախում գործում էին ավելի քան 30 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաեր, որոնցից 10-ը պատերազմի հետևանքով մնացել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Արցախի կրթահամակարգում ցանկանում ենք համապատասխան տեխնոպարկ և իրական դպրոց ստեղծել: Այս տարվա ապրիլին Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում կունենանք անօդաչու թռչող սարքերի աշխատանոց, որը լինելու է կրթական ավիալաբորատորիա:

- Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել էր, որ, մասնավորապես, Ասկերանի շրջանի Շոշ գյուղում առկա է դպրոցի և մանկապարտեզի սաների անվտանգության ապահովման խնդիր: Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:

- Յուրաքանչյուր գյուղում, որտեղով անցնում է ներկայիս սահմանը, նման խնդիրներ ծագում են: Մեր գործունեությամբ ամեն ինչ պիտի անենք՝ ցույց տալու համար, որ սա մեր երկիրն է: Շատ արագ ու տեսանելի պետք է ցույց տանք, որ Արցախում մենք ենք տերը:

- Արցախի վերահսկողության ներքո գտնվող բոլո՞ր բնակավայրերի կրթօջախներում է վերականգնվել ուսումնական գործընթացը:

- Բացառությամբ Ասկերանի Սզնեք, Քաշաթաղի Սուս և Շուշիի Հին շեն համայնքների, որտեղ աշակերտները դեռ չեն վերադարձել, Արցախում վերականգնված է բոլոր դպրոցների գործունեությունը: Ներկայումս աշակերտների թիվն ընդհանուր առմամբ 18 հազար 613 է, նախկին՝ ավելի քան 23 հազար 900-ի փոխարեն: Մոտ 5800 արցախցի աշակերտներ ուսումը շարունակում են Հայաստանի տարբեր բնակավայրերի դպրոցներում:

- Որքանո՞վ է հաջողվել աշխատանքով ապահովել իրենց բնակավայրերից տեղահանված ուսուցիչներին, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:

- Նախարարությունում հաշվառված են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերից տեղահանված ավելի քան 280 ուսուցիչներ: Նրանցից 58-ին հաջողվել է ապահովել մասնագիտական աշխատանքով: Առաջիկայում նախատեսում ենք երկարօրյա կրթության և կրթօջախների տաք սննդի ապահովման ծրագիր, որի շրջանակում դասապատրաստման գործընթացում ընդգրկելու ենք բացառապես իրենց բնակավայրերից տեղահանված ուսուցիչներին: Բացի այդ, մենք նաև դիմելու ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած արցախցի ուսուցիչներին հնարավորություն ընձեռեն մասնակցելու թափուր աշխատատեղերի մրցույթներին:

Վան Նովիկով
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում