Իտալական Վերոնան իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Վերոնայի քաղաքային խորհուրդը միաձայն իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ընդունված որոշմամբ՝ կոչ արել քաղաքապետին իտալական կառույցներից պահանջել ճանաչել Արցախի Հանրապետությունը:

«Անցնող ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը դարձել էր զոհը սարսափելի զինված հակամարտության, որն իրականացվում էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ թուրքական բանակի և ջիհադիստ վարձկանների աջակցությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է քաղաքային խորհրդում ներկայացված նախագիծն առաջինը ստորագրած Ալբերտո Զելգերը՝ ընդգծելով, որ եկել է ժողովրդի ինքնորոշման իրավունքը կյանքի կոչելու ժամանակը:

Նախագիծը ստորագրած քաղաքային խորհրդի մեկ այլ անդամ՝ Վիտո Կոմենչինին նկատել է, որ Էրդողանի քաղաքականությունը լուրջ ապակայունացնող գործոն է դարձել տարածաշրջանում: «Այսօր՝ գրեթե մեկ դար անց հայ ժողովրդի դեմ իրականացված հանցանքներից, որոնք չափազանց երկար մնացին անտեսված Արևմտյան պետությունների կողմից, նոր բռնություններ կիրառվեցին, որոնք պետք է ուղղակիորեն դատապարտման արժանանան»,- ասել է նա:

Նախագծով առաջարկվում է նաև Վենետոյի շրջանում առաջ մղել նախագծեր, որոնք թույլ կտան ավելի մանրամասն ու հանգամանալից, այդ թվում և կրթության նախարարության աջակցությամբ ու դպրոցների ներգրավմամբ, ուսումնասիրել հայ ժողովրդի հետ տեղի ունեցած իրադարձությունները:

Հայերեն العربية English Français Русский

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է