Քաղաքականություն

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը կոչ է արել ազատ արձակել ռազմագերիներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հորդորում է անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ Ալմագրոն մասնավորապես նշել է. «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ խոսեցինք այդ երկրի և Ամերիկյան պետությունների կազմակերպության միջև համագործակցության, ինչպես նաև Արցախում հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Մենք հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պատերազմի ժամանակ գերեվարված քաղաքացիներին ու ռազմագերիներին»:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ նախարար Այվազյանը և Գլխավոր քարտուղար Ալմագրոն գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ամերիկյան պետությունների կազմակերպության միջև ձևավորված հեռանկարային համագործակցության առնչությամբ: Ընդգծվել է երկկողմ պատրաստակամությունը շարունակել ջանքերը փոխգործակցության առկա դինամիկայի պահպանման և երկխոսության առավել ամրապնդման ուղղությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Այվազյանը Գլխավոր քարտուղար Ալմագրոյին է ներկայացրել Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանն իրապես արժևորում է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում կազմակերպության հետևողական և հավասարակշռված դիրքորոշումը:

Տարբեր երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, միջազգային կազմակերպություններ կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին, այլ կարգավիճակ ունեցող անձանց, որոնց հայրենադարձումը նաև 2020թ. նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության կարևորագույն կետերից է:

Հայերեն العربية English Русский

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ