Life

Քիմ Քարդաշյանն ամուսնալուծության հայց է ներկայացրել. ամերիկյան ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանն ամուսնալուծության հայց է ներկայացրել. ամերիկյան ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը հայց է ներկայացրել 7 տարվա ամուսնությունից հետո ամուսնուց՝ ռեփեր Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու համար: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:

Ըստ հրապարակումների՝ 40-ամյա հեռուստաաստղը պահանջել է իրենց երեխաների համատեղ իրավական և ֆիզիկական խնամակալությունը:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը համատեղ 4 երեխա ունեն:

Աստղերից և ոչ մեկը պաշտոնապես չի մեկնաբանում ամուսնալուծության վերաբերյալ տեղեկությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում