Արցախ

Արցախի ԱԻՊԾ-ն եղանակի պատճառով ժամանակավոր դադարեցրել է զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԻՊԾ-ն եղանակի պատճառով ժամանակավոր դադարեցրել է զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ եղանակների անբարենպաստ պայմանների պատճառով, արդեն 5-րդ օրն է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ծառայությունը հայտնում է, որ տեղացած առատ ձյան և մառախուղի պատճառով այս օրերին որոնումներն արդյունք չեն տալիս:

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ջոկատները որոնողական աշխատանքները կվերսկսեն հաջորդ շաբաթվանից: Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողների(ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում