Հասարակական

Փաստաբանը հայտնում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային ԱԱԾ բերման ենթարկելու մասին

1 րոպեի ընթերցում

Փաստաբանը հայտնում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային ԱԱԾ բերման ենթարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբան Դավիթ Ավագյանը հայտնում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային բերման ենթարկելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փաստաբանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Գտնվում եմ ԱԱԾ շենքում։ Իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Արդեն 40 րոպեից ավելին ԱԱԾ աշխատակիցները ինձ թույլ չեն տալիս մուտք գործել շենք և հանդիպել վստահորդիս հետ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, որով կոպիտ կերպով խախտվում է վստահորդիս պաշտպանության իրավունքը»,-գրել է փաստաբանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում