Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում սպասվում են պրեմիերաներ. Կհրավիրվի բեմադրիչ ԱՄՆ-ից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի համար 2021-ն առանձնանալու է պրեմիերաներով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ նախատեսում են տարվա ընթացքում ունենալ 4 պրեմիերա:

«Հրավիրելու ենք բեմադրիչ Միացյալ Նահանգներից: Ջոն Բլոնդելը, Սանտա Բարբարայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Բեմադրություն կանի նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը: Այս պահին ընթանում են այլ բեմադրության աշխատանքներ, որոնք իրականացնում է Դավիթ Հակոբյանը: Դրանից բացի, մենք ունենք պրեմիերա, որը հայտնի պատճառով (խմբ.-պատերազմով պայմանավորված) մեկ ներկայացումից ավելի խաղալ հնարավոր չեղավ: Դա «Դեկամերոն»-ն է, որը բեմականացրել է Լիլի Էլբակյանը»,-ասաց Վարդան Մկրտչյանը:

«Դեկամերոն»-ն ի սկզբանե նախատեսված է եղել բացօթյա պայմանների համար: Կարծիքներ եղան, որ ներկայացումը կարելի է ձմռանը խաղալ նաև մեծ բեմում, ի վերջո որոշում կայացվեց չշեղվել այն մթնոլորտից, որտեղ ստեղծվել է ներկայացումը: Ներկայացման ծնունդը բացօթյա միջավայրն է: Այն կլինի բացօթյա բեմում ապրիլից, եթե եղանակային պայմանները թույլ չտան, ուրեմն՝ մայիսից: Վերը նշված մյուս սպասվող ներկայացումների հետ կապված Վարդան Մկրտչյանը չշտապեց փակագծերը բացել, միայն նշեց, որ յուրաքանչյուրի առնչությամբ առանձին ասուլիս կհրավիրվի: Մինչ այդ, փետրվարի 23-ից բեմում կլինի թատրոնի վերջին շրջանի լավագույն աշխատանքը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը:

Այս տարի թատրոնում էականորեն փոխվելու է հանդիսատեսի սպասարկման որակը: Արդեն իսկ 2020 թվականի ամռանը թատրոնը կառավարությունից ստացավ միջոց և վերանորոգվեցին հանդիսատեսին սպասարկող սանհանգույցները: Ձևափոխման փուլում է թատրոնի ծառայողական մուտքի ճակատային հատվածը: Վարդան Մկրտչյանը հավաստիացրեց, որ բարեփոխումները թատրոնում շարունակական են լինելու՝ հօգուտ հանդիսատեսի:

Հաջորդ տարի նշվելու է Հայաստանի առաջին պետական թատրոնի, այսօր Սունդուկյանի անունը կրող թատրոնի 100-ամյակը: Վարդան Մկրտչյանը կոչ արեց հանրությանը կանգնել գաղափարի թիկունքին:

«100-ամյա թատրոն ունենալը բոլորիս հարստությունն է հավասարապես: Մենք կարիք ունենք ազգասեր հովանավորների, որոնք կմիանան այս գաղափարին: 100-ամյակի համատեքստում մենք ունենք անսպասելի նախագծեր, հիանալի գաղափարներ, որոնք կարող են կյանքի կոչվել համընդհանուր ջանքերի շնորհիվ: Ակնկալում եմ հանրության աջակցությունը»,-ասաց Վարդան Մկրտչյանն՝ ընդգծելով, որ 100-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները սկսված են:

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս