Այլ երկրում հաշվառված և ժամանակավոր ՀՀ բերված մեքենաներին առնչվող ժամկետը նախատեսվում է երկարաձգել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այլ պետություններում հաշվառված և ժամանակավորապես ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների գտնվելու ժամկետը նախատեսվում է երկարաձգել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը նշեց, որ դեռ ցամաքային ճանապարհով երթևեկելու սահմանափակումներ կան, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ավտոմեքենաների՝ Հայաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարաձգել:

«Այլ պետություններում հաշվառված և ժամանակավորապես ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների ներմուծման առավելագույն ժամկետը ԵՏՄ օրենսդրությամբ կազմում է 1 տարի: Աշխարհում տիրող կորոնավիրուսային իրավիճակով և փակ սահմաններով պայմանավորված՝ շատ քաղաքացիների համար անհնար էր դարձել իրենց ավտոմեքենաները դուրս հանել ՀՀ-ից՝ թեկուզ և լրանում էր թույլատրելի 1 տարի ժամկետը: Նշված խնդրի կապակցությամբ ԵՏՀ-ի որոշմամբ վերոնշյալ ավտոմեքենաների թույլատրելի ժամկետ է սահմանվել մինչև 2021թ. մարտի 31-ը: ՀՀ ՊԵԿ-ը եղել է նշված որոշման նախաձեռնողներից մեկը, այժմ էլ ՀՀ ՊԵԿ կողմից իրականացվում են քայլեր այդ ժամկետը ևս երկարաձգելու ուղղությամբ»,- ասաց Արտեմ Կարապետյանը:

Նրա խոսքով, չի բացառվում, որ համավարակով պայմանավորված՝ սահմանափակումների ժամկետները երկարաձգվեն, հետևաբար կարիք կա նաև վերանայելու այլ պետություններում հաշվառված և ժամանակավորապես ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների գտնվելու ժամկետները:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ