Տարածաշրջանային

Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամը Թուրքիայում ներդրումները դադարեցնելու նախագիծ է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամը Թուրքիայում ներդրումները դադարեցնելու նախագիծ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի ստորին պալատի ներկայացուցիչ Քրիս Հոլդենը ներկայացրել է օրենքի մի նախագիծ, որով նահանգը պարտավորվելու է դադարեցնել ներդրումները Թուրքիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Asbarez-ը:

«Թուրքիան, որը դեռևս չի զղջացել, թույլ չի տալիս, որ արդարություն հաստատվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների համար: Այս ամենը Թուրքիան ավելի վտանգավոր է դարձնում երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների և հարևան Հայաստանի համար: Թուրքիայի կառավարության մեջ արվող շարունակական ներդրումներն ազդարարում են այն մասին, որ նրանց գործողություններն աջակցություն են ստանում, իսկ դա պետք է դադարեցվի»,- նշել է Քրիս Հոլդենը: «Ժամանակն է, որ Կալիֆորնիան իմաստալից քայլով Հայոց ցեղասպանության հարցում կանգնի ճշմարտության և արդարության կողքին»,- ասել է նա:

Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախումբն իր երախտագիտությունն է հայտնել Քրիս Հոլդենին «Դադարեցրեք ներդրումները Թուրքիայում» անվանմամբ նախագծի համար՝ նշելով, որ դա կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային պատասխանատվության ենթարկելու ճանապարհին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում